ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը վերջերս կասկածներ է հայտնում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վրա իր ազդեցության վերաբերյալ՝ գրում է Axios-ը։ Նա իր վստահված անձանց խոստովանել է, որ սխալ է գնահատել Ռուսաստանի ղեկավարի՝ հանուն խաղաղության պատրաստակամությունը։ Շաբաթ օրը Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ կսահմանի միայն այն դեպքում, եթե ՆԱՏՕ-ի բոլոր երկրները բարձր մաքսատուրքեր սահմանեն Չինաստանի համար։               
 

Առաջիկայում ճակատագրական օրեր են սպասվում

Առաջիկայում ճակատագրական օրեր են սպասվում
18.10.2023 | 14:21

1923 թվականի հոկտեմբերի 29-ը ժամանակակից Թուրքիայի Հանրապետության հիմնադրման օրն է։

Էրդողանը անընդհատ խոսում էր, որ Թուրքիայի հիմնադրման 100-ամյակին բոլորովին այլ Թուրքիա է լինելու։

Հարավային Կովկասում, այո՛, Թուրքիան աննախադեպ ազդեցություն ունի այսօր, նաև՝ ի հաշիվ Հայաստանի պոռոտախոս և վնասարար վարչախմբի, իսկ աշխարհում` հատկապես արաբ-իսրայելական հակամարտության նոր փուլի, Իրանի ակտիվացման և պրոակտիվ քաղաքականության վարման պարագայում, դժվար է ասել՝ արդյո՞ք Թուրքիան կարողացավ հասնել իր առաջ դրված նպատակներին։ Սակայն ակնհայտ է, որ մեր տարածաշրջանում ունի նոր ակնկալիք, որն անընդհատ տիրաժավորվում է թուրքական մամուլում` «թուրանական միջանցքը»:

Ըստ էության, Արցախի Հանրապետության դեմ ահաբեկչական հարձակումը և ցեղասպանության քաղաքականությունը ևս ուղիղ կապ ունեն 100-ամյակի դիմավորման հետ։

Հիմա դժվար ժամանակներն ավելի մոտ են, և Էրդողանը փորձելու է Ալիևի հետ մատուցել նոր Թուրքիա, որն ավելի հզոր է, քան քեմալական Թուրքիան։

Ուստի, հաշվի առնելով նաև նոր զորավարժությունների հանգամանքը Արցախում, Նախիջևանում, Կարսում, կարելի է խոսել Հայաստանի դեմ հնարավոր նոր ագրեսիայի փուլի մեկնարկի մասին։

Առաջիկայում ճակատագրական օրեր են մեզ սպասում։

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 2633

Մեկնաբանություններ